Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում չափազանց լարված է՝ պայմանավորված այստեղ Ռուսաստանի վերադիրքավորման հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ խցանումները հիմնականում թեթև մարդատար մեքենաներն են առաջացրել:
«Ադրբեջանի և Թուրքիայի համար հիմա հնարավորությունների պատուհան է բացվել՝ ի դեմս, նախևառաջ, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն իրենց ամենահզոր զենքն է Հայաստանի դեմ. այդ բայրաքթար, բան էդքան լուրջ չէ»,- ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» թեմայով քննարկման ժամանակ:
«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։
Ազգային գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե հայտարարենք, որ ամբողջ հայ ժողովուրդը՝ մայր հայրենիքում, վիրավոր Արցախում ծվարած, թե աշխարհի ամենատարբեր անկյուններում սփռված, այսօր խորը անապահովության եւ անորոշության մեջ է գտնվում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմական գործողությունների օրերին 168.am-ն անդրադարձել էր սահմռկեցուցիչ դեպքին, երբ Վարդենիսի բնակիչներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ուղիղ եթերում հարց ուղղեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։
Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ` խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Այսօր՝ Երևանի ժամանակով 17։00-ին կմեկնարկի Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Նիկոլը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է խոսենք ոչ թե պետականության կորստի, այլ այս տարածաշրջանում մեր ֆիզիկական ներկայության մասին։
Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը Գարեգին Վեհափառի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների համախմբումը մեկ սեղանի շուրջ խորհրդանշական է համարում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ շեշտեց՝ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը մենակ էր մնացել դիվանագիտական ճակատում:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
Այսօր մենք օրհասի առաջ ենք կանգնած. սա գույների խտացում չէ. սա պարզ ճշմարտություն է, որովհետև մենք հայտնվել ենք թուրքական գործակալների գործողությունների և դրա հետևանքով ինքներս մեզ կորցնելու խնդրի առաջ, և այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝ մենք Իրանի՞, Ռուսաստանի՞, թե՞ այլ երկրի դաշնակիցն ենք, որովհետև կրկնում եմ՝ կանգնած ենք ինքներս մեզ կորցնելու առաջ։
Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Պետական կառույցներում կոնկրետ անորոշություն էին ստեղծում կարդային հավալայով՝ մարդկանց անընդհատ այստեղ-այնտեղ տեղափոխելով, և դա այն դեպքում, երբ նրանք դեռ չէին էլ հասցրել իրենց պաշտոններին սովորել, իսկ 18-19 տարեկաններին բերում նշանակում էին խորհրդականներ։
Վանաձոր համայնքի 1999-2016 թվականների ընթացքում ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Դարբինյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքումՎանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, որոնք փորձել են նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։
«Արցախը հանձնվեց ժողովրդավարության բրենդի ներքո». Արմեն Աշոտյան
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն հույս ունի, որ երկու կողմերն էլ դեէսկալացիայի կգնան:
168.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ամիրաղյանն ասաց, որ առհասարակ չգիտի, թե ինչու են մարդիկ նման խուճապ ստեղծող գրառումներ տարածում, հատկապես այն դեպքում, երբ Նոյեմբերյանում բոլոր բնակիչներն իրենց տներում են, նույնիսկ տարհանման մասին որևէ խոսք չի եղել։
Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը. ՈՒՂԻՂ
Ի՞նչ է կատարվում Լարսում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի առիթով: