«Նիկոլի առաքելությունը մեզ կաթվածահար անելն է». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ-շատերը շարունակում են վրդովվել, որ Նիկոլն ու իր թիմը լավ չեն աշխատում։ Ասում են. «Լավ չի պատրաստվում պատերազմին, լավ չի դիվանագիտությունը վարում ևն, ևն… Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևից հարցնել, թե իր պատկերացրած Հայաստանի սահմանները որոնք են», և այլն, և այլն։
Ժողովուրդ ջան, լավ, ինչքա՞ն կարելի է այդ հիմարությունը կրկնել։
Նիկոլը շատ լավ է պատրաստվել պատերազմին։ Ամեն ինչ հաշվարկել, ամեն ինչ արել է, որպեսզի մենք այդ պատերազմում պարտվենք ու դուրս գանք այնպիսի կորուստներով, որ դրանից հետո ինչ ուզենա, անի մեզ հետ։
Նա տանում է պարտության, այդ պարտության մեղավորներին արդեն նշանակած. ընդդիմությանը, զինվորականներին, ՀԱՊԿ-ին, ռուսներին… Խաղից հանել է բոլոր նրանց, ովքեր կարող էին այս իրավիճակում իրենից անկախ ինչ-որ բան փոխել ի օգուտ հայերի։
Եթե այդքան մեղավորները քչություն անեն, ապա Պելոսիին կմեղադրի, թե խաբեց, չպաշտպանեց (թեպետ Պելոսին պաշտպանելու խոստում չի էլ տվել)։ Հեչ չլինի, կասեն. «Menq bolors enq mexavor!!1»
Նիկոլի առաքելությունը մեզ կաթվածահար անելն է։ Մինչ նա է տիրում Հայաստանում, մենք դիմադրելու շանս չունենք»: