Կրեմլում նախադրյալներ չեն տեսնում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման համար
Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն անհրաժեշտ Է ՌԴ-ի նպատակներին հասնելու համար, բայց Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում դրա վերսկսման համար: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բանակցային գործընթացն, իհարկե, անհրաժեշտ Է: Եվ անհրաժեշտ Է մեր նպատակներին հասնելու համար: Բայց ոչ մի նախադրյալ, ինչպես արդեն ասել ենք, մենք չենք տեսնում բանակցային գործընթացի համար»,-Պեսկովը լրագրողներին ասել Է ի պատասխան այն հարցի, թե կա արդյոք անհրաժեշտություն այսօրվա պայմաններում Կիեւի հետ բանակցային գործընթացի հարցում:
«Բազմիցս նաեւ նախագահ Պուտինն Է բացատրել, որ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը դուրս Է եկել բանակցային գործընթացից, եւ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը տարբեր մակարդակներում՝ բարձրից մինչեւ ամենաբարձր, հայտարարել Է այն մասին, որ նրանք պատրաստվում են իրենց խնդիրները լուծել մարտի դաշտում: Մեր նախագահի արձագանքը դուք լավ գիտեք»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: