«Ես բավականին բարձր եմ համարում պատերազմի հավանականությունը». Կարեն Վրթանեսյան
«Ադրբեջանի և Թուրքիայի համար հիմա հնարավորությունների պատուհան է բացվել՝ ի դեմս, նախևառաջ, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն իրենց ամենահզոր զենքն է Հայաստանի դեմ. այդ բայրաքթար, բան էդքան լուրջ չէ»,- ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» թեմայով քննարկման ժամանակ:
Այս համատեքստում նա թուրք-ադրբեջանական տանդեմի համար մեկ այլ հնարավորություն համարեց ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որը շեղել է ոչ միայն ՌԴ-ի, այլև ամբողջ աշխարհի ուշադրությունը, և միջազգային ասպարեզում կտրուկ բարձրացրել է Թուրքիայի դերը:
«Իրենք շատ լավ հասկանում են, որ բավականին անկայուն է Փաշինյանի վիճակը, որ ՌԴ-ն կարող է անցնել հարձակման: Դրա համար փորձելու են մինչև գարուն ինչ-որ արկածախնդրության դիմել.
Ես բավականին բարձր եմ գնահատում նոր լայնածավալ, լայնամասշտաբ՝ առնվազն Ջերմուկի իրադարձությունների մասշտաբի ինչ-որ նոր մի բանի հավանականությունը»,- եզրափակեց փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում