«Մեզ մոտ վտանգի զգացումը բթացած է, իսկ վտանգն իրական է»․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է խոսենք ոչ թե պետականության կորստի, այլ այս տարածաշրջանում մեր ֆիզիկական ներկայության մասին։
«Մեր պետությունը մեր ազգի գոյության երաշխիքն էր. շատ-շատերը չեն պատկերացնում դա։ Մենք հիմա նման ենք Մարիուպոլում փետրվարին ապրող մարդկանց, որոնք պլանավորում էին, որ վաղը համերգի կամ ծնունդի էին գնալու ու պետք է նոր շոր գնեին։ Մենք հիմա շատ նման ենք իրենց։ Մեր մոտ վտանգի զգացողությունն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրական է ու մոտալուտ»,- սեպտեմբերի 24-ին կազմակերպված «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում