«Հավաքվել են մեր խելոքները, և քարը փոսից կհանվի». Սերժ Սրապիոնյանը՝ նախագահների հանդիպման մասին

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը Գարեգին Վեհափառի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների համախմբումը մեկ սեղանի շուրջ խորհրդանշական  է համարում։

«Դրա մեջ տեսնում ենք սիմվոլիկա»,- այսօր «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով.

«Կարծում եմ՝ նախկին նախագահների միջև առկա գաղափարական տարաձայնությունները նախևառաջ հարթել է պետք։ Ենթադրում եմ, որ դա հնարավոր է եղել անել, որովհետև լուրեր տարածվեցին, որ Վեհափառը  երկու անգամ արդեն այցելել է ՀՀ առաջին նախագահին։ Կարծում եմ՝ ընդհանուր գաղափարի շուրջ են տեղի ունենում քննարկումները, ուստի պարզունակ են սպասումները միանգամից արդյունք արձանագրելու, որովհետև պետք է  առաջինը հարթվի նախկին նախագահների միջև գաղափարական տարբերությունները, որովհետև Արցախի հարցով  նրանք ունեն իրենց մոտեցումները, որոնց սուր անկյունները պետք է հիմա բթացնել»,- ասաց Սերժ Սրապիոնյանը՝  ընդգծելով՝ պետք է հակահարված տալ բոլոր այն դեպքերին, որոնք միտված են այս կարևոր հանդիպման շուրջ հիասթափություն տարածել։

«Հավաքվել են մեր խելոքները, և քարը փոսից կհանվի»,- ասաց գրականագետը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս