Փաշինյանի իշխանությունը թուրքական կառավարության կատարելագործված ներկայությունն է Նաիրյան գահի վրա. Սերժ Սրապիոնյան
Այսօր մենք օրհասի առաջ ենք կանգնած. սա գույների խտացում չէ. սա պարզ ճշմարտություն է, որովհետև մենք հայտնվել ենք թուրքական գործակալների գործողությունների և դրա հետևանքով ինքներս մեզ կորցնելու խնդրի առաջ, և այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝ մենք Իրանի՞, Ռուսաստանի՞, թե՞ այլ երկրի դաշնակիցն ենք, որովհետև կրկնում եմ՝ կանգնած ենք ինքներս մեզ կորցնելու առաջ։
Այսօր «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, օրհասի մեջ գտնվող երկրում, սակայն, շարունակվում է հակառուսականության տարածումն ու հիստերիան.
«Նստած ասում են՝ ՀԱՊԿ-ը մեզ չի պաշտպանում. բայց հարց՝ այդ ե՞րբ եք դիմել համարժեք կանոնադրությամբ, ու մեզ չի օգնել, դրա փոխարեն, ի լուր աշխարհի, գյադայավարի հայտարարում եք, թե մենք հակառուս ենք»,- ասաց Սերժ Սրապիոնյանը՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածողներին հարց տալով՝ եթե գազի գինը Ռուսաստանը բարձրացնի և հասցնի 2500 դոլարի, ի՞նչ եք անելու և ի՞նչ ենք անելու բոլորս, երբ մեր զինվորը քնում է վրանի տակ։
«Հիմա պատերազմը բերել են Հայաստան և կախել Երևանի վզին, որտեղ ամենքը 20 քառակուսի կմ տարածքում փոս են փորել ու շենք են կառուցում, թեև նախկիններին դրա համար մեղադրում էին։ Գնացե՛ք, տեսեք, թե ի՞նչ հրապարակներ ու կամուրջներ են կառուցում Երևան-Աշտարակ ճանապարհին, տեսեք, թե ինչ հրապարակներ են կառուցում, զուգարաններ սարքում, երբ երկիրն օրհասի մեջ է»,- ասաց Սրապիոնյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի իշխանության մեկ օրվա հանդուրժումն անգամ անհնար է, որովհետև այն թուրքական կառավարության կատարելագործված ներկայությունն է Նաիրյան գահի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում