
Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան այդ որոշման»,-հայտարարել է նա և Կիևին խորհուրդ տվել խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, «որոնք ձգտում են փչացնել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»: