SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:
Ընտրության ընթացքը հանգիստ է, բայց մասնակցությունը՝ պասիվ. Բերդի թիվ 38/06 ընտրատեղամասի նախագահ
Բյուրեղավանում ՏԻՄ ընտրություններ են. Տեղամաս 28/09. ՈւՂԻՂ
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և ԼՂՀ-ում ապրող՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ հայության անվտանգության մասին։ «Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը […]
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 46 758 նոր դեպք, մահացել է 95 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Բերդում ՏԻՄ ընտրություններ են. 38/06 ընտրատեղամասից` ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում ՀՀ 8 մարզերի 18 համայնքներում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ: Այս մասին Ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հետևաբար չի կարող նաև ունենալ համապատասխան պայմանագրեր էքստրադիցիայի մասին։Եթե նույնիսկ լիներ նման պայմանագիր, ապա նույն միջազգային նորմերի համաձայն Հայաստանն իրավունք չուներ ապստամբներին հանձնելու, քանի որ նրանք քաղաքական հետապնդվողներ են, ինչպես նաև Թուրքիայում կենթարկվեն խոշտանգումների։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
168.am-ի հետ զրույցում Ույծի վարչական ղեկավար Արտակ Ավետյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը, Ույծին հարակից գրեթե բոլոր գյուղերում պայթում էին թշնամու կրակած արկերը։ Թեպետ Ույծը կրակոցների տակ չի եղել, բայց հենց այդ գիշեր որոշել են կանանց և երեխաներին գյուղից հանել՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։
Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն է:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքի թիվ 28/11 ընտրատեղամասում, որը տեղակայված է Բյուրեղավանի հիմնական դպրոցում, ժամը 13:35-ի դրությամբ ընտրել է 515 ընտրող՝ 1811 ընտրողից։
Բյուրեղավանի գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը՝ կատարած աշխատանքի ու հաղթելու իր շանսի մասին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարեկամ քուրդ ժողովուրդի հետ թշնամացա՞ք։ Մնացին հույները։ Մի հարամություն էլ հույների մասով մտածեք։
Ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք:
Սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։
Մեր երեխաների ապագայի, ստրկացումից, վախի մթնոլորտից դուրս գալու հարցն է․ Բյուրեղավանի բնակիչ
Բավական է՝ էս ամեն ինչը, ինչ տեսնում ենք․ժողովրդին պետք է համախմբել․ Բյուրեղավանի բնակիչ
Եթե միանան՝ ամեն ինչ կստացվի․Բյուրեղավանի բնակիչ
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:
«Զինուժ» հատուկ ռեպորտաժ է պատրաստել հանրապետության արևելյան սահմանագոտուց, հայկական բանակի զինվորների հերոսական պայքարն ու այժմ շարունակվող մարտական հերթապահության մասին։
Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են. Իտալացիները որոշում են՝ ընտրե՞լ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաաջակողմյան կառավարությանը, թե ոչ: Ընտրություններին ուշադիրհետեւում են ողջ Եվրոպայում:
Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Դավաճան Նիկոլը նանց հանձնեց թուրքերին։