«Չպրծա՞վ դրանց հացը». Նաիրա Զոհրաբյանը՝ ԳՇ պետից հետաքրքրվում է դիվերսիոն խմբի մասին
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ուղիղ եթերում հարց ուղղեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։
«Չպրծա՞վ դրանց հացը. բա ասում էիք՝ հացը կպրծնի, ջուրը կպրծնի՝ հետ կգնան, հիմա սովածացա՞ն, թե՞ յոգի են վերածվել և կարող են հավերժ մնալ այդտեղ»,- անդրադառնալով ԳՇ պետի այն հայտարարությանը, որ Ջերմուկ թափանցած ադրբեջանական զինված խմբերը շրջափակման մեջ են և մի քանի օրից հաց ու ջուր չունենալով՝ ստիպված կլինեն հեռանալ իրենց ելման դիրքեր՝ հարցրեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ պարզապես խայտառակություն է այն, որ Գլխավոր շտաբի պետը խոսում է այն մասին, որ Ջերմուկ ներթափանցած խմբերի սովածանալուն են սպասում՝ գործողություններ իրականացնելու փոխարեն՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար։
Երկրում ստեղծված վիճակին անդրադառնալով՝ Զոհրաբյանը խոսեց օրերս Մայր Աթոռում Վեեհափառի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին և շեշտեց.
«Մենք հասկացանք, որ սա, երևի թե, վերջին հույսի ճիգն է՝ անդառնալիության կետից մեզ վերադարձնելու, վերահաս աղետից փրկելու ճիգը։ Կարծում եմ՝ նախագահները հիմա իրենց մեջ պետք է սպանեն քաղաղական գործչին, ու նրանց մեջ պետք է մնա պետական այրը»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում