Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բրյուգե»-ի հերթական խաղին:
Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։
Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։
Սրբազանը նկատում է՝ տեղյակ է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված հայտարարությանը, սակայն տարակուսած է՝ ինչո՞ւ հայկական կողմից պաշտոնապես որևէ տեսակի արձագանք կամ մեկնաբանություն, մինչ այս պահը, չի հնչել։
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 20։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան, Երևանցու, Չկալովի, Ձորափի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Կորեայի Հանրապետության նոր նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմը քննարկում է ԿԺԴՀ-ին մարդասիրական օգնություն մատակարարելու հնարավորությունն այնտեղ կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքի հայտնաբերման կապակցությամբ: Մայիսի 12-ին այդ մասին հայտնել է Newsis գործակալությունը։
Ավելին՝ թշնամին այս մեկ տարվա ընթացքում նոր տարածքներ է զավթել Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, հայտնի է նաեւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։
Երեկ ընդդիմությունն անսպասելիորեն հայտնվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ գրեթե մեկ ժամ փակեց շենքի ելումուտը։ Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային։
Մայիսի 12-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Անթալիայի հյուրանոցների տերերը 2022 թվականի ամառային առողջարանային սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գները բարձրացրել են առավելագույնը 10 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով տուրիստական ճյուղի ներկայացուցիչներին:
Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքն ու սկսեցին օպերատիվ միջոցառումները: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել: Հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն։
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 16-ից չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
Հայտարարեք ձեր օրակարգը, առանց լղոզելու, հայտարարեք ով կամ ովքեր են առաջնորդելու երկիրը: Ու ճիշտ մտածված քայլերի դեպքում, դուք տեսեք, թե կարճ ժամանակում փողոցն ինչ կդառնա:
Ճապոնիայի միագումար պետական պարտքը 2021 ֆինանսական տարվա վերջին (2022 թվականի մարտի 31) հասել է երկրի պատմության մեջ ամենախոշոր գումարին՝ 1 241,3 տրիլիոն իենի (ավելի քան 9,5 տրիլիոն դոլարի ընթացիկ փոխարժեքով): Այն աճում է արդեն վեց տարի անընդմեջ, մայիսի 11-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությունը։
Գերմանիայում գնաճն ապրիլին կազմել է 7,4 տոկոս, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր: Այդ մասին հաղորդել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի:
Բուրգերի հացը երկու մասի բաժանել: Թթվասերը և սուոսը խառնել և դրանով պատել հացի ներսի կողմերը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:
Երիտասարդության տարիներին մեզնից շատերը ցանկանում էին նմանվել սիրելի ֆիլմերի և հեռուստասերիալների հերոսներին:
Toyota Motor Corp.-ը մայիսին Ճապոնիայի ութ գործարաններում աշխատանքը մինչեւ վեց օր ժամկետով կդադարեցնի դետալների հետ կապված խնդրի պատճառով, որը պայմանավորված է չինական Շանհայում երկարատեւ լոքդաունով: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական ավտոկոնցեռնին:
Հայաստանում առկա է լրջագույն ճգնաժամ, և դա ուղղակի կապ չունի կամ շատ քիչ կապ ունի Երևանի հրապարակներում ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին մասնակցողների քանակի հետ։ Այդ քանակը ճգնաժամի մակերեսային դրսևորումն է, որն արտահայտվում է ճգնաժամում գտնվող հասարակության համեմատաբար ակտիվ հատվածի ֆիզիկական ներկայությամբ։
Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։
Ուկրաինայի հակամարտությունը չի վերացնում կլիմայական փոփոխությունների եւ համավարակի խնդիրը, դրանք պետք է մնան միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Մայիսի 11-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։