«Ինչի շուրջ, որ փողոցն ուզում է ժողովրդին համախմբել ենթադրում է հստակ քայլեր և պարտավորվածություն». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչի շուրջ, որ փողոցն հիմա ուզում է ժողովրդին համախմբել (Արցախ և Հայաստանի անվտանգություն), ենթադրում է հստակ քայլեր և պարտավորվածություն:
Նախ, չհամաձայնվել խաղաղայության համաձայնագիր ստորագրել և ճանաչել հարևան եթիմներին օկուպանտ ԽՍՀՄ կողմից տրված մեր տարածքները՝ որպես ադրբեջանական:
Չհամաձայնվել դրանց միջանցք տալ, չհամաձայնվել թուրքերի հետ հարաբերությունների՝ նրանց թելադրած օրակարգով:
Այս ամենը, հասկանում եք չէ, որ պահանջում է ռազմական մոբիլիզացիա, պահանջում է խիստ պետական կառավարում, պահանջում է ժամանակակից զենք ու մարտունակություն:
Ես, խուլս և դժվար հասկացողս, ուզում եմ հստակ լսել փողոցի առաջնորդությունից, որ նրանք անելու են վերոնշյալը և նրանք խելքը գլխին բանակ են սարքելու, նաև աշխարհազոր, և դա ընդամենը 2-3 տարում: Սա ենթադրում է նաև անհամաձայնություն ռուսների դեմ տված օրակարգին, ինչը ի դեպ, Քոչարյանը անողը չէ (նա իր «ընկեր» Պուտինին ոչ ասողը չէ):
Հայտարարեք ձեր օրակարգը, առանց լղոզելու, հայտարարեք ով կամ ովքեր են առաջնորդելու երկիրը: Ու ճիշտ մտածված քայլերի դեպքում, դուք տեսեք, թե կարճ ժամանակում փողոցն ինչ կդառնա»: