Նիկոլ, գնա՛. ավտոերթ՝ Երևանի փողոցներով. ՈՒՂԻՂ։
Ազգային ժողովը մայիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի: Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում:
5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։
4 միլիարդ 750 միլիոն դրամ՝ հերթական անգամ ասֆալտ փռելու համար:
Այդ հիմնադրամի իրական նպատակը դա կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով: Շատերդ կհիշեք, թե ինչպես էին մինչև «հեղափոխությունը» աղմուկ բարձրացնում ցանկացած հարցի շուրջ սորոսական «իրավապաշտպանները», ինչպիսի աղմուկ էին նրանք բարձրացնում իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող մամուլում, օրինակ՝ մարդու իրավունքի իրական կամ ենթադրյալ ամենափոքր խախտման մասին:
Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և, ըստ էության, վերահաստատելով «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ նկատմամբ 15 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 153-Ա որոշման իրավաչափությունը։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Մաստերս մրցաշարից:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վերջերս հունական մամուլում կարծիք էր շրջանառվել, որի համաձայն Աթենքը պետք ուժեղացնի է հսկողությունը Էգեյան ծովում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքների:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն:
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ երկար ընդմիջումից հետո երեկ կայացավ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։ Նա հատվածներ է մեջբերել դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի և Վահագն Վերմիշյանի ելույթներից։
Արցախի Հանրապետության պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 13-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կատարած իր այցի ընթացքում հայտարարել է համաշխարհային այն ինստիտուտների պաշտպանության եւ ամրապնդման օգին, որոնք զբաղվում են միջուկային զինաթափման խնդիրներով: Ելույթը հեռարձակվել է քաղաքական գործչի Twitter-ում։
Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մայիսի 13-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԿԺԴՀ-ն մայիսի 12-ին կատարել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:
Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է երկրում COVID-19-ի «օմիկրոն» տարատեսակով վարակման առաջին դեպքերի մասին: Այդ մասին հաղորում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ): Ըստ գործակալության՝ երկրի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ նմուշները, որոնք մայիսի 8-ին Փենյանում վերցվել են ջերմող հիվանդից, նույնական են «օմիկրոնին»: