Բուտերբրոդ, որին հնարավոր չէ դիմակայել
Բաղադրիչներ
1. Բուրգերի հաց

2. Լոլիկ – 2 շերտ

3. Հազարի տերև – 2 հատ

4. Այծի պանիր – 1 շերտ

5. Տավարի սթեյք
6. Բուսայուղ
7. Թթվասեր – 1 թ/գ

8. Քաղցր-թթու սոուս – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Բուրգերի հացը երկու մասի բաժանել: Թթվասերը և սուոսը խառնել և դրանով պատել հացի ներսի կողմերը:
2. Սթեյքը տապակել բուսայուղով: Սառեցնել և բարակ շերտատել:
3. Հացի մի մասի վրա դնել հազարի տերևները, սթեյքի մի քանի շերտ, լոլիկները և այծի պանիրը: Ծածկել հացի երկրորդ կտորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

