 
                        Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է երկու կինոփառատոնի
 
                                    Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի:
Կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնի ծրագրում: Այն հեղինակավոր կինոփառատոն է, որը անցկացվում է 2022 թվականի մայիսի 10-15-ը:
«Ժառանգը» մասնակցելու է նաև Միլանում սեպտեմբերին կայանալիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, արտադրող ընկերությունը՝ Ակադեմի ֆիլմս, պրոդյուսերն Արամ Թորոսյանն է, իսկ օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        