«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանի օկուպացիոն զորքերը Սյունիքի հատվածում 3-4 կմ մխրճվեցին ՀՀ ինքնիշխան տարածք». Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2021 թ. մայիսի 12-ին, Ադրբեջանի օկուպացիոն զորքերը Սյունիքի հատվածում 3-4 կմ մխրճվեցին ՀՀ ինքնիշխան տարածք։
Ուղիղ մեկ տարի է՝ ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ՝ թշնամուն մեր երկրից հետ շպրտելու համար։
Ավելին՝ թշնամին այս մեկ տարվա ընթացքում նոր տարածքներ է զավթել Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում։
Ադրբեջանը շարունակելու է այսպես աստիճանաբար, մաս-մաս բռնազավթել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև
▪️նրա նպատակն է գրավել և ոչնչացնել Հայաստանը,
▪️նա ՈՐԵՎԷ դիմադրության չի հանդիպում։
#թուրքը_թշնամի
#Սարդարապատ2
Նկարում 12.05.2021-ին ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Սև լիճն է
Սյունիք, Հայաստան»։