
Լավագույն պիրոգը ամառային երեկույթների համար

Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր – 1 թերթ
2. Ռևանդենի (ревень) – 100-200 գ
3. Շաքարավազ – 3 ճ/գ
4. Վանիլին – 1/2 թ/գ
5. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
6. Ձու – 1 հատ
7. Նուշի թերթիկներ
8. Վանիլային պաղպաղակ
Պատրաստման եղանակը
1. Շերտավոր խմորով շրջան ձևավորել:
2. Ռևանդենին մանր կտրատել, լցնել ամանի մեջ, վրան կիտրոնի հյութ և շաքարավազ լցնել։ Թողնել 20 րոպե, ապա քամել:
3. Ռևանդենին տարածել խմորի վրա՝ եզրերից թողնելով 2-3 սմ։ Վրան վանիլին և շաքարավազ ցանել։
4. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։
5. Խմորի եզրերը վրա բերել, նուշի թերթիկներ ցանել:
6. Թխել 30-40 րոպե:
7. Մատուցել մի գդալ պաղպաղակի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը