Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
«Այն, ինչ ունենք թվային առումով, բոլորիս համար էլ կանխատեսելի էր. ցածր բազայի դեպքում այսպիսի տնտեսական աճ պետք է լիներ՝ թեկուզ երեկվա կառավարության նիստում շատ ավելի լավատեսական թվեր հրապարակեց վարչապետը. մինչև 6 տոկոս են արդեն նախատեսում, որ տնտեսական աճ կլինի՝ այդ թվում՝ նաև հարկահավաքության դրական միտումները կան, որոնց մի մասը պայմանավորված է գնաճի հանգամանքով, մյուս մասը՝ ՏԱՑ-ով է պայմանավորված»,- հավելեց Վահագն Խաչատրյանը:
Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Արթուր Քարամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին՝ նշելով, որ ականավոր վիրաբույժին պարգևատրելու փոխարեն՝ ստիպել է լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել:
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն Աֆղանստանից իրենց զորքերի հիմնական մասի դուրսբերումը կավարտեն հուլիսի 4-ին: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Թագավորության պաշտպանության շտաբի պետ Նիկոլաս Քարտերի շրջապատից։
Արտավազդ Սահակյանի որդին «Հայաստան» դաշինքի թիմի անդամ է. Վարդևանյան։
Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին վկայում է հատուկ ծառայությունների հայտարարությունը:
«Մեր հիմնական ակնկալիք-պահանջը այն է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը անվավեր ճանաչվի». Վարդևանյան։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հուլիսի 2-ին ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը դիմումի մասին մանրամասներ է հայտնել:
«Նորմա՞լ է՝ որ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ընտրական տեղամասի դիմաց անհանգիստ դեմքով սպասում են զինծառայողներին»։
Պատրաստելով 2021/22 մրցաշրջանին, «Փյունիկ» ՖԱ-ն հուլիսի 19-ից 24-ը հավաք կանցկացնի Թբիլիսիում։
«Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ մեկտեղ՝ նաև ներկայացվել է գրություն-միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: ՍԴ-ն աշխատակարգային նիստում, հուսով եմ՝ այն քննության առարկա կդարձնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Երկու մարդ է տուժել հուլիսի 2-ին Ռումինիայի Նեւոդար քաղաքի մերձակայքում գտնվող Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Digi 24 տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կոնստանցա գավառի ղեկավար Սիլվիա Կոշային։
Այսօր «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021թ. հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց՝ վիճարկել են ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը:
Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու մասին «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի 12 կետերից մեկը վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ատելության խոսքին ու Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը:
Վախճանվել է «Ռոմեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Սլիչենկոն: Այդ մասին հաղորդել են թատրոնում: Նա 86 տարեկան էր։
«Այդ 88.000-ը 109 ընտրական տեղամասի ուսումնասիրություն է: 2008 ընտրական տեղամաս ունենք: Եթե էքստրապոլացիա անենք այս թիվը, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը: Արդեն նույնիսկ 200.000-ից էլ ավելի ձայնի մասին է խոսքը այդ դեպքում…
Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները հուլիսի 2-ին փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից» Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է ստամբուլյան կոնվենցիա անունով։
«Ավելի երկարաժամկետ տնտեսական պոտենցիալը շատ ավելի կարևոր է, քան, եթե նայենք ընթացիկ փոփոխությունները. մանավանդ հետշոկային վերականգնումը՝ անունը չդնենք, որ տնտեսությունը վերականգնվեց, եթե դա չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ»,- «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի հետ քննարկում է ավելի սերտ համագործակցության քայլեր։
Երեկ ֆեյսբուքյան օգտագտեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան:
Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի կողմից միջուկային զինանոցի ավելացման տեմպի արագացմամբ, գործնական փոխգործակցության կոչ է անում սպառազինությունների ապակայունացնող մրցավազքից խուսափելու համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք: 2000-ական թվականներից միշտ եղել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, իսկ անցած տարի կառավարությունը որոշում ընդունեց, որպեսզի ՊՈԱԿ-ը վարչություն սարքի, սակայն հաշվի առնելով մեր գործունեությունը, աշխատանքը միջազգային կառույցների հետ, մեր դիտացանցերի, ինչպես նաև պրակտիկ աշխատանքը, նպատակահարմար գտան, որ ավելի լավ է՝ ՊՈԱԿ էլ մնա: Կառույցը դեռ ամբողջովին չէր էլ հասցրել վերածվել վարչության»,- մեզ հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը:
Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն առաջինը եղել է մանկապարտեզներից մեկից և միանգամից որոշում է կայացվել այսօր փակել մանկապարտեզները, մինչև խնդրին լուծում կտրվի։ Իսկ հարցին՝ արդյոք թունավորման դեպք գրանցվե՞լ է, կա՞ն բուժհաստատություններ տեղափոխված երեխաներ, Իոսիֆ Կուբատյանը պատասխանեց․
Հուլիսի 2-3-ը, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների:
Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ «Հայաստան» դաշինքի՝ ՍԴ մուտքագրած դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ:
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների համար իրենք մտահոգված են։