Բաժիններ՝

Ռումինիայում երկու մարդ է տուժել նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Երկու մարդ է տուժել հուլիսի 2-ին Ռումինիայի Նեւոդար քաղաքի մերձակայքում գտնվող Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Digi 24 տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կոնստանցա գավառի ղեկավար Սիլվիա Կոշային։

«Տուժել է երկու մարդ, այրվել են նրանց դեմքերը, ոչ մի լուրջ բան չկա: Զբոսաշրջիկները չեն տուժել, փրկարարների անձնակազմերն աշխատում են պատահարի վայրում»,-հայտարարել է Կոշան՝ Digi 24-ին տված մեկնաբանության մեջ:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, պայթյունը Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցել հուլիսի 2-ին: Արտակարգ պատահարի վայր են ուղեւորվել ներքին գործերի նախարար Լուչինա Բոդեն եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռայեդ Արաֆաթը: Գործարանի շրջակայքի գոտին շրջափակված է, առկա է կրկնակի պայթյունի ռիսկը: Տեղում աշխատում են ութ հրշեջ հաշվարկներ:

«Շրջակա միջավայրի նախարար Տանկոս Բառնան հայտարարել է, որ հետեւանքները բնապահպանության համար կարող են լուրջ լինել: Ծխի ամպը շարժվում է ծովի կողմը, այդ վայր են ուղեւորվել լաբորանտները՝ օդի որակը գնահատելու համար»,-նշում է հեռուստաալիքը: Petromidia-ն ամենամեծ նավթավերամշակման գործարանն է Ռումինիայում: Անցյալ տարի այն վերամշակել է 4,8 միլիոն տոննա հումք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս