Բաժիններ՝

«Փյունիկ»-ը հավաք կանցկացնի Թբիլիսում

Պատրաստելով 2021/22 մրցաշրջանին, «Փյունիկ» ՖԱ-ն հուլիսի 19-ից 24-ը հավաք կանցկացնի Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի շրջանակում մեր թիմը կանցկացնի 2 ստուգողական հանդիպում։ Հուլիսի 20-ին թիմի մրցակիցը կլինի «Սաբուրթալոն» (19:00), իսկ հուլիսի 23-ին «Լոկոմոտիվ Թբիլիսին» (20:30)։ Թիմն արդեն անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը՝ Դիլիջանում։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոա»-ն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն: Մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը 4-րդն է, «Արարատ-Արմենիա»-ն` 5-րդը, «Վան»-ը` 6-րդը, «Փյունիկ»-ը՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս