Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի նախագահը այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովի ժամանակ, որը Բելառուսում նշում են հուլիսի 3-ին ։
Մայրս ասաց, որ Արցախն անսահման գեղեցիկ է, բայց այնտեղ հայերը շատ տխուր են։ Այդ ժամանակ մեր մտավորականներն այցելել էին Արցախ, որը Քեմալ Աթաթուրքի հրահանգով Լենինն ու Ստալինը տվել էին Ադրբեջանին։ Ես մեծացել եմ ու Րաֆֆու պատմավեպերն եմ տեսել, նաև մեծացել եմ Դանիել Վարուժանով, Հովհաննես Թումանյանով, Իսահակյանով, դաստիարակվել եմ ազգային արժեքներով»,- շեշտեց Ա. Դոլուխանյանը։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, գողության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ն զորքերը հուլիսի 2-ին լքել են Աֆղանստանի իրենց գլխավոր ռազմաբազան՝ Բաղրամի ավիաբազան: Այս մասին հայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով ԱՄՆ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային:
Հակառուսական և հակաիրանական տարբեր ծրագրերին թուրքական մասնակցության վերաբերյալ իրանագետը հետևյալն ասաց. «Ռուսաստանը և Իրանը փորձում են հնարավորինս չեզոքացնել Թուրքիային՝ մտրակի և բլիթի քաղաքականությամբ՝ որոշ դեպքերում առաջարկելով քաղցրաբլիթ, որոշ դեպքերում՝ նաև կոշտ հռետորաբանությամբ արձագանքելով թուրքական զանազան գործողությունների: Այստեղ Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ հարթակ՝ համադրելու ռուսական և իրանական շահերը, բայց սրա համար պետք են շատ մեծ դիվանագիտական ջանքեր, գերակտիվ դիվանագիտական աշխատանք»:
Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երբ ես ասում եմ, որ երկրում էներգետիկ խորը ճգնաժամ է, իշխանությունները պնդում են հակառակը՝ բերելով այն փաստարկը, որ, օրինակ, էլեկտրաէներգիայի մատակարարման գործառույթը շարունակվում է իրականացվել:
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մասին:
Կարգով Իսպանիան առավելություն ունի, թիմը լավ մարզավիճակում է, և իր ուժերի սահմաններում է վստահ հաղթանակի հասնելը:
Որքան էլ փաշինյանական իշխանությունը վրդովվի կամ նեղվի այս տարիների իրենց գործողությունների, հայտարարությունների, դրանց՝ վերջին պատերազմի հետ կապի, պատերազմի կանխորոշված ելքի վերաբերյալ դավադրության տեսություններից, միևնույն է՝ դրանից չես փախչի, հատկապես, երբ պատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածում թույլ տրված ձևակերպումները, որոնք սկզբում ընդամենը ողջամիտ հասարակության զայրույթն առաջացրեցին, ավելի ուշ ցույց տվեցին՝ դրանք ոչ թե անցյալում կատարվածի գնահատական էին, որակում, այլ ապագայի ծրագիր, նպատակ:
Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում:
Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Գերմանիայում հաղթելուց հետո (2:0) խոսել է Եվրո-2020-ում Անգլիայի հեռանկարների մասին:
ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք:
Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր հայտարարագիրը։ Եվ այսպես, պաշտոնյան հայտարարագրել է 1 բնակարան Շիրակի մարզ Գյումրի քաղաքում՝ գնված 2006 թվականին, և 1 հողամաս՝ դարձյալ Շիրակի մարզում՝ գնված 2010 թվականին։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացվող գենդերային հավասարության և կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի:
Սևանա լճի ափին՝ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքում կառուցվել է տարածաշրջանում՝ արևին հետևող համակարգով արևային առաջին կայանը։
«Բարսելոնան» շարունակում է աշխատել հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի վրա:
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե չեմ սխալվում ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն էր արվում և այլն և այլն և այլն…
Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 28 հազար 190 թեստ եւ հայտնաբերվել վարակման 964 դեպք:
Ուզբեկստանի հսկողական մարմինները սահմանափակել են Twitter, TikTok եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի աշխատանքը անձնական տվյալների մասին օրենքը խախտելու պատճառով:
Կոնվերս բանկն առաջարկում է մինչեւ հուլիսի 31-ը դառնալ Բանկի Visa Classic,Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտապան եւ օգտվել 50% սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեքից քարտի գործողության ամբողջ ժամկետի համար: Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից:
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։
Արդեն տևական ժամանակ է՝ ահազանգեր են հնչում, որ թշնամին փորձում է փոխել Թարթառ գետի հունը, որը կարող է հանգեցնել Սարսանգի ջրամբարի դատարկվելուն։ Դրան զուգահեռ՝ Հայաստանը կանգնած է ոռոգման ջրի սակավության խնդրի առջև, Արմավիրի, Շիրակի և այլ մարզերում բնակիչները չեն կարողանում ոռոգել այգիները, որի արդյունքում էլ դրանք չորացել են։ Չնայած բնակիչները փակեցին ճանապարհները՝ իրենց բողոքի ձայնը Կառավարությանը հասցնելու համար, այդուհանդերձ խնդիրը չլուծվեց, միայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կանցնեն կաթիլային ոռոգման համակարգի։