109 ընտրատեղամասում 4000 ստորագրություն առկա չի եղել, բայց արձանագրվել է. Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն օրեր առաջ, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրենց արձանագրած մոտ 200.000 ընտրախախտումներին, հայտնել էր, թե՝
1. ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109.618 քաղաքացու անձնագրերը չեն գործել, այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, ու չի բացառվում, որ լրացրել են այլ մարդկանց տվյալներ կամ կրկնակի քվեարկություն է եղել:
2. 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար:
3. 993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և հայտնի է, որ նրանց ուղղորդել են կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՍԴ ներկայացրած՝ դաշինքի դիմումին և 109 տեղամասի 88.000 քվեների վերաբերյալ ուսումնասիրությանը, Վարդևանյանը նշեց, թե դա նոր հանգամանք է:
«Այդ 88.000-ը 109 ընտրական տեղամասի ուսումնասիրություն է: 2008 ընտրական տեղամաս ունենք: Եթե էքստրապոլացիա անենք այս թիվը, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը: Արդեն նույնիսկ 200.000-ից էլ ավելի ձայնի մասին է խոսքը այդ դեպքում…
Մենք կարող ենք այդ 88.000-ի վերաբերյալ, որ մանրամասն ուսումնասիրություն ենք կատարել, մեր դիտարկումներով 4000 ստորագրություն առկա չէ, բայց արձանագրված է»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում