Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բոլոր արտահայտությունները ՍԴ-ում դառնալու են քննության առարկա. Վարդևանյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու մասին «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի 12 կետերից մեկը վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ատելության խոսքին ու Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը:
«Ի վերջո, ցանկացած ուժ նախընտրական քարոզչության ընթացքում կարող է ագրեսիվ հռետորաբանություն ցուցաբերել: Դա խոսքի ազատության տրամաբանության մեջ է: Բայց այն, ինչ մենք տեսնում էինք իշխանական դիրքից հանդես եկող պատգամավորի թեկնածուի կողմից, ով զուգահեռաբար նաև վարչապետի պաշտոնակատարն էր, ով զուգահեռաբար, օրինակ, հունիսի 19-ին արդեն վերադարձել էր արձակուրդից, այդ ատելության խոսքի ծավալը անգերազանցելի էր: Ցանկացած ուժ չէր կարող գերազանցել նման ատելության խոսքի ծավալին: Ես չեմ կարող հիմա արտաբերել այն ամենը, ինչ վերջինիս կողմից հայտարարվում էր՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց ի սկզբանե կարող եմ ասել, որ այդ բոլոր արտահայտությունները Սահմանադրական դատարանում քննության առարկա դառնալու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում