Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտահոգված է Չինաստանի միջուկային զինանոցի աճով

Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի կողմից միջուկային զինանոցի ավելացման տեմպի արագացմամբ, գործնական փոխգործակցության կոչ է անում սպառազինությունների ապակայունացնող մրցավազքից խուսափելու համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Դա եւ մյուս տեղեկությունները խոսում են այն մասին, որ ՉԺՀ-ի միջուկային զինանոցն ավելի արագ է աճելու, քան կարելի էր սպասել ավելի վաղ, այդ ավելացումը մտահոգություն է առաջացնում եւ հարցեր բարձրացնում այն մտադրությունների վերաբերյալ, որոնց հետամուտ է ՉԺՀ-ն, ինչպես նաեւ մեզ համար հաստատում է գործնական գործողությունների իրականացման կարեւորությունը՝ ի շահ միջուկային ռիսկերի նվազման»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հուլիսի 1-ին Washington Post-ը, վկայակոչելով փորձագետների, հաղորդել է, որ Չինաստանն սկսել է  ավելի քան 100 արձակման հորանների կառուցումը՝ Հանսյու նահանգում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:

Փրայսի խոսքով, որը հրապարակվել է հրատարակության կողմից, տեղեկությունները խոսում են այն մասին, որ Պեկինի համար «ավելի ու ավելի դժվար է դառնում» աճող միջուկային ներուժը թաքցնելը: «Մենք գործնական փոխգործակցության կոչ ենք անում Պեկինին՝ սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի ռիսկերը եւ (երկու երկրների միջեւ) պոտենցիալ ապակայունացնող լարվածությունը նվազեցնելու համար»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել է Washington Post-ը, փորձագետները ՉԺՀ-ի նման քայլը համարում են երկրի համար միջուկային ոլորտում Պեկինի հնարավորությունների հավանական զգալի ընդլայնման ցուցանիշ, երկիր, որն ունի 250-ից մինչեւ 350 միավոր միջուկային զենք: Նշվում է, սակայն, որ հրթիռների թիվը, որոնք, հավանաբար, պլանավորվում է տեղակայել այդ հորերում, կարող է շատ անգամ ավելի քիչ լինել՝ 100 հատ: Հրատարակությունը նաեւ ընդգծում է, որ ավելի վաղ Չինաստանը, որպես շեղող մանյովր, ստեղծել է կեղծ արձակման հորեր:

Հրատարակությունը վկայակոչում է Կալիֆոռնիայի հետազոտողների կողմից ուսումնասիրված արբանյակային լուսանկարները, որոնցում իբր երեւում են 119 նույնական կառուցվածքների շինարարական աշխատանքները, որոնք պարունակվում են ՉԺՀ-ում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների համար առկա օբյեկտներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս