Բաժիններ՝

Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը

Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին վկայում է հատուկ ծառայությունների հայտարարությունը:

Նշվում է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք է մտել «արտիստի քողի ներքո»:

Իր հետ նա վերցրել էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում է, մտադրվել էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:

«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել է Twitter-ում:

Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031