ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին, հայտնել է՝ չափավոր լինելու սկզբունքը համարում է դիետաների նկատմամբ իր վերաբերմունքի հիմքը, հաղորդում է ria.ru-ն։
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին (Թիմուր Յունուսով) իր 7–ամյա դստերը՝ Ալիսային, թանկարժեք մատանի է նվիրել, որն արժե մի քանի միլիոն ռուբլի: Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում:
Ռուսաստանյան նավթի արտահանումը հեռավոր արտասահմանի երկրներ 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 104,06 մլն տոննա, ինչը 12,1 տոկոսով պակաս է 2020 թվականի համանման ցուցանիշից:
Անանուխը լավ լվանալ, չորացնել անձեռոցիկով, լցնել կաթսայի մեջ և ավելացնել շաքարավազի կեսը: Ավելացնել կիտրոնաթթվի լուծույթը, զգուշությամբ խառնել և թողնել 5-6 ժամ:
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»:
Մենք պիտի գիտակցենք, որ վախերով առաջնորդվելով որևէ լավ տեղ չենք հասնելու։ Մենք պիտի աշխատենք մեր իսկ վախերի հետ՝ դա է առողջացման, կայունացման, զարգացման ու ապաքինման ուղին։
Սերն արվեստ է, որի մեջ վարպետանալը միանգամից չի տրվում: Տարիներ են հարկավոր: Այնուամենայնիվ, եթե դուք պատրաստ եք կատարելագործվել, ճանաչել ինքներդ ձեզ և ձեր զուգընկերոջը, շտկել սխալները, ապա հաջողության կհասնեք: Փաստն այն է, որ բոլոր մարդիկ տարբեր են, ինչը նշանակում է, որ նրանք սիրում են տարբեր ձևով:
Նախորդ տարվա համատարած անկումից հետո վերջին 2-3 ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում։ Բայց այդ աճը գերազանցապես անցած տարվա ցածր բազայի արդյունք է։ Տնտեսության լիարժեք վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այս տարվա բարձր գնաճը, ապա կստացվի, որ տնտեսությունը շարունակում է անկումային լինել՝ անգամ անցած տարվա անկման նկատմամբ։
Ամենագլխավորն այս պահին նրա համար վերականգնվելու գործընթացն է, բուժման ժամանակ բացթողումներ չունենալը, որպեսզի հետագայում, ինչպես ինքն է ասում, անգամ, եթե մնա անվասայլակի վրա, լիարժեք ինքնուրույն լինի։
ՊՍG-ն մտադիր է հրավիրել հարձակվող Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվեց հունիսի 30-ին:
Microsoft-ն ի սկզբանե թույլ էր տալիս Windows 11-ը տեղադրել 8-րդ սերնդից բարձր AMD Ryzen 2000 և Intel պրոցեսորներով: Ըստ էության, սա նշանակում էր, որ 2018 թվականից հին սարքերը, հնարավոր է, չեն արդիականացվի:
Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն:
«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վստահության միջոցների ամրապնդման մասին է խոսքը, եթե արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն ավելի ինտենսիվ են զորավարժություններ անցկացնում, օրերս Շուշիում հռչակագիր ստորագրեցին, իսկ Ադրբեջանի զորքերը մայիսի 12-ից գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը դատում է հայ գերիներին, և այլն:
Վերադարձող 15 ռազմագերիներից 12-ը նախօրեին Բաքվում 6 ամսվա ազատազրկման էին դատապարտվել։
Հատկապես շոգ եղանակին մեծանում են սննդից թունավորվելու դեպքերը: Ռիսկային է հատկապես սննդամթերքի բացօթյա վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որն էլ կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների պատճառ դառնալ։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի Instagram-ում մեկ գովազդային հաղորդագրության հրապարակումը Hopper HQ-ի կողմից գնահատվում է 1,6 միլիոն դոլար, հայտնում է BBC-ն:
Հուլիսի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած ՀՊՏՀ քոլեջի ուսանողուհիները հաղորդում են տվել, որ ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համալսարանի մարզադահլիճի սեղանից գողացել է իրենց բջջային հեռախոսները։
Հայկական արմատներ ունեցող ServiceTitan-ը հայտարարել է ևս 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, Series G-ն այդ ընկերությունը գնահատում է 9,5 միլիարդ դոլար: Այժմ ընկերությունը ձեռք է բերում Aspire Software-ը, որը ծրագրային ապահովում է տրամադրում հատուկ կոմերցիոն բնապատկերների համար:
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը Սահմանադրական դատարանին ներկայացրած «Հայաստան» դաշինքի դիմումը սոսկ մարդկանց զբաղեցնելու միջոց համարող իշխանության տարբեր ներկայացուցիչներին և նույն կարծիքն արտահայտող այլ ընդդիմադիրներին կոչ արեց հիշել մեկընդմիշտ. եթե իրենք պատրաստ են աչք փակել ընտրակեղծարարության վրա, ապա «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում նույնն անել ու օրինական բոլոր գործիքներով պայքարելու է այդ երևույթի դեմ։
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը պետական պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկությունը արգելափակելուց զատ, նպատակ ունի նաև հանրության համար արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:
Կորոնավիրուսի համավարակի՝ 2020 թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ին հասցրած ընդհանուր վնասը կարող է կազմել 93 մլրդ ԱՄՆ դոլար:
Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվեցին տվյալներ, որոնք խոսում են մեր դպրոցական կրթության ցածր ցուցանիշների մասին։ Մասնավորապես, մամուլում հրապարակվեց 2020թ. Կրթության պետական տեսչության անցկացրած ստուգումների արդյունքները։ Դրանք անցկացվել են Երևանի և մարզերի 9 դպրոցներում։ Ըստ արդյունքների, Հայոց լեզվի միջին միավորը 10 բալանոց համակարգում 5 է, իսկ Մաթեմատիկայինը՝ 4։
Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է տասը Տելեգրամ-ալիքներ, որոնք կապված են ստվերային շուկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառք իրականացնելու գործարքների հետ:
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի առաջին զույգը հայտնի է՝ կմրցեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։ Երկրորդ զույգը հայտնի կդառնա այսօր։ Երկու տեղերը կվիճարկեն Դանիան, Շվեդիան, Ուկրաինան և Անգլիան։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքների։
Չկար օպերատիվ կառավարում: Գոյություն չուներ այդ կառավարումը: Նոյեմբերի 9-ից հետո կորցրեցինք Հադրութի շրջանից մեզ մնացած 2 գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը, մի քանի տասնյակ գերիներ ունեցանք, որովհետև չկար կառավարում: Հիմա մենք տեսնում ենք՝ ինչ խնդիր կա կառավարման համակարգում, և, որ խնդիրն այսօրվա ադմինիստրատիվ կառուցվածքն է, բայց մենք այդ կառուցվածքը շարունակում ենք պահել, և հնարավոր է՝ նույնիսկ ավելի ուռճացնեն:
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
Վրաստանում հուլիսի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 964 նոր դեպք: