Դատարանը ստիպել է բրիտանացի միլիորատիրոջը քանդել 11 տարի կառուցած շքեղ առանձնատունը
Բրիտանացի միլիոնատեր Պատրիկ Դիտերը, ով Ֆրանսիական Գրասս քաղաքում 11 տարի շարունակ 64 մլն դոլար արժողությամբ առանձատուն էր կառուցել, ստիպված է եղել քանդել այն:
The Insider պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի գերագույն դատարանը Պատրիկ Դիտերին պարտադրել է քանդել այն, քանի որ առանձնատունը կառուցվել է անտառային գոտում՝ առանց շինարարության թույլտվության։ Ի դեպ, առանձնատան սեփականատեր Պատրիկ Դիտերը խոստովանել է, որ 2016 և 2017 թվականներին անտեսել է շինարարությունը դադարեցնելու մասին դատարանի ցուցումները:
Պարբերականը նշում է, որ առանձնատան շինարարությունը սկսվել է 2000 թվականից: Ավարտվել է 2011 թվականին: Տանը կա գրադարան, 15-րդ դարի բուխարի, գինու մառան և խոհանոց՝ դեպի իտալական այգի բացվող տեսարանով: