Բաժիններ՝

Տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրանյութ, տնից` զինամթերք

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ:

Նրա մոտից հայտնաբերվեց «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրանմիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով:
Նշանակվեցին տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվեց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նաև խուզարկություն կատարվեց ձերբակալվածի բնակության վայրում: Հայտնաբերվեցին օդամղիչ ատրճանակի գազաբալոններ ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս