Ո՞ւմ կընտրեն քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն այս կիրակի
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ո՞ւմ կընտրեին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը։
Հարցվածների մի մասը նշեցին, որ չեն մասնակցի ընտրություններին, մյուս մասն էլ՝ բացի ներկա իշխանությունից, պատրաստ են բոլորի օգտին քվե տալ։
«Շատ դժվար է ընտրելը, երևի մինչև ընտրությունները կկողմնորոշվեմ, ավելի ուշադիր կլինեմ, բայց այնուամենայնիվ կընտրեմ այն անձնավորությանը, որը հայրենիքը սիրում է, ուզում է, որ բարգավաճի։ 2018 թվականի ընտրություններին Ալենին եմ ձայն տվել, կուզենայի, որ հաջորդ ընտրությանը չսխալվեմ։
Մենք ապագան պայծառ էինք տեսնում, սակայն, ինչպիսի հակադրություն, մանավանդ, երբ ես իմ ականջներով լսեցի, ինքն ասաց՝ Շուշին՝ մռայլ, չերևացող քաղաք է, հետո իր խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դա ադրբեջանական քաղաք է․․․»,- ասաց տարեց մի կին։
Նա նշեց, որ հիասթափությունն էլ ավելի է խորացել իշխանության նկատմամբ, երբ պատերազմի օրերին անընդհատ հայտարարում էին, թե հաղթելու ենք, իսկ վերջում պարզ դարձավ, որ խայտառակ պարտություն ենք կրել․
«Առողջ մարդու օրգանիզմից կարծես՝ սիրտը հանեցին, որից հետո ապրելը շատ դժվար է։ Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին տեսնել այլևս, որովհետև եղել են բաներ՝ այսպես ասում է, հետո ասում է՝ ես այդպիսի բան չեմ ասել»։
«Ալիևին, ամենաճիշտ ղեկավարն Ալիևն է այս երկրի համար, միայն նա կարող է այս երկիրը ոտքի կանգնեցնի»։
Մանրամասները՝ տեսանյութում