Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակահարել էր հասակակցին

Փետրվարի 8-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորաշեն թաղամասի դպրոցի մոտից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի պատանու։

Մաշտոցի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել մի 17-ամյա պատանի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 8-ին, ժամը 14.00-ին, վիճաբանության ժամանակ դանակով խփել է հասակակցին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728