
Ուհանում ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավարը պատմել է COVID-19-ի առաջացման առավել հավանական վարկածի մասին

Միջանկյալ օղակի միջոցով կենդանուց մարդուն փոխանցումը կորոնավիրուսի առաջացման առավել հավանական վարկածն է, նշել է Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակության ղեկավարը։
Լաբորատոր միջադեպի հետեւանքով համավարակ հարուցած կորոնավիրուսի հայտնվելու մասին վարկածը «չափազանց քիչ հավանական է»: Այդ մասին փետրվարի 9-ին Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակության աշխատանքի արդյունքներին նվիրված հատուկ ճեպազրույցում հայտարարել է այդ խմբի ղեկավար, կենդանախտային (կենդանիներից մարդուն փոխանցվող) վարակների եւ պարենային անվտանգության գծով ԱՀԿ-ի փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը:
«Մեր հետազոտությունների արդյունքները նշում են, որ լաբորատոր միջադեպի վարկածը չափազանց քիչ հավանական է՝ մարդկանց շրջանում վիրուսի հայտվելը բացատրելու համար: Այսպիսով, այդ վարկածը չի օգտագործվի այն բանի վերաբերյալ մեր հետագա աշխատանքում, թե որտեղից է առաջացել (այդ) վիրուսը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: