Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 15.038 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 15 038-ով՝ մինչեւ 4 027 748: Փետրվարի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է ավելի քան 0,37 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 410 639 մարդ:
Կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 21 961-ով՝ մինչեւ 3 538 422: Երրորդ օրն է բուժվածների թիվը գերազանցում է վարակման հայտնաբերված դեպքերի քանակին: Շտաբի տվյալներով՝ երկրում ապաքինվածների բաժինն ավելացել է հիվանդացածների ընդհանուր թվի՝ մինչեւ 87,9 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 553-ով՝ նախորդ օրվա 536-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 78 687 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 1,95 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մեկ օրում շտաբը Մոսկվայում արձանագրել է 61 մահ նոր հիվանդության պատճառով:
Համավարկի սկզբից ի վեր մահացածների թիվն աճել է մինչեւ 14 160: Նաեւ մեկ օրում Մոսկվայում ապաքինումից հետո դուրս է գրվել 3 558 հիվանդ: Ամբողջ ընթացքում ապաքինվել է 861 916 մարդ:
Ներկաումս մայրաքաղաքում հիվանդ է 74 441 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: