
Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է վերականգնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Աբխազիայի Խորհրդարանը դիմել է ՌԴ Պետական Դումային՝ հայտարարությամբ, որ Աբխազիան պատրաստ է իրավահասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման բացման նախագծին:
Այս մասին հայտարարել է Աբխազիայի Խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և համերկրացիների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան: Լուրը փոխանցում է Ria.ru-ն:
«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է: Այդպես մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում: Մենք ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակման գաղափարը»,- ասել է Լոգուան Սպուտնիկ Աբխազիային:
Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար սկզբունքով մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին, իսկ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցման բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը