Որ ծնողին խոսեցնում ես, ասում է՝ սպան փախել է. անհետ կորած զինծառայողի ծնող

Անհետ կորած զինծառայողների հարազատներն արդեն մի քանի ամիս  պատկան մարմիններից, կառավարության ներկայացուցիչներից որևէ պատշաճ պատասխան չստանալուց հետո՝ այսօր դարձյալ կառավարության դիմաց էին:

«Որ մի ծնողին խոսացնում ես՝ աֆիցերը փախած ա: Կոնկրետ իմ երեխու աֆիցերը փախած ա եղել, բայց ես էդ աֆիցերի հետ խնդիր չունեմ, իմը իմ երեխան ա, իմ ձագին բերեն-տան, ես թքած ունեմ սաղի վրա՝ ով ա փախել, ով չի փախել: Թող մեր երեխեքին ճարեն: Մենք նպատակ չունենք՝ աֆիցեր դատենք, թող էդ աֆիցերներին բերեն, մեր երեխեքի տեղն ասեն, մեր խնդիրն էդ ա»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը:

Նրա խոսքով՝ եթե դավաճան կա, թող գործ հարուցեն, եթե չկա, թող հրամանատարներին ստիպեն, որպեսզի նրանք աջակցեն իրենց երեխաներին գտնելու գործում: Մեկ այլ խնդիր էլ, ըստ անհետ կորած զինվորի հոր, դիերի անճանաչելիության հարցն է:

«Էսօր ցանկացած տեղից ասում են՝ «էսքան դի ենք բերել», բայց էդ ի՞նչ դի․ անճանաչելի ոսկորներ ա: Նույն տարածքում և՛ զոհվել ա թուրքը, և՛ մեր հերոս երեխեքը: Հիմա, ասենք, թուրքի ոսկորները հավաքել են, բերել, ասում են՝ «ԴՆԹ-ն բռնեց»: Իսկ եթե էն ժամանակ, երբ մեր երեխեքը ճանաչելի էին կոնկրետ, այ սենց ձգձգեցին, ձգձգեցին, որ լինեն ոսկորներ: Հիմա ոսկորը տալիս են մարդկանց ձեռը, ասում են՝ «ԴՆԹ-ն բռնեց»»,- ասաց անհայտ կորած զինծառայողի հայրը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս