Արսեն Թորոսյանն ասել է՝ պետք ա շնորհակալ լինենք, որ գոնե էս 5 հոգին եկել են. Արսեն Ղուկասյան

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ինչից հետո ծնողներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի հետ: Հանդիպմանը ներկա էր եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Հանդիպմանը մասնակցած անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի  փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը հանդիպման ընթացքում ասել է․ «Շնորհակալ լինենք, որ գոնե էս 5 հոգին էլ եկել են»՝ նկատի ունենալով օրեր առաջ Հայաստան վերադարձած 5 գերիներին:

«Արսեն Թորոսյանը հետևյալ արտահայտությունն ա արել, որ մենք պետք ա շնորհակալ լինենք, որ գոնե էն 5 հոգուն բերել են: Հիմա այ սենց, այս գեղեցիկ բոմբոներկան,  «Իջևան»-ի վարդագույն գինիով, «Իջևան»-ինը անպայման, ուրեմն էս ամեն ինչը հենց հիմա մենք ուղարկում ենք, Արսեն Թորոսյան, քեզ: Շնորհակալությունն ա մեր, որ՝ ապրեք, զորանաք, ծլեք-ծաղկեք, բարգավաճեք, որ կարացիք, գոնե էս 5-ին բերեցիք: Էս մեր շնորհակալությունն ա»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Նրանք փորձեցին գինին, ծաղիկներն ու քաղցրավենիքը մտցնել կառավարություն ու փոխանցել Արսեն Թորոսյանին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս