Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներն իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդակ են որակել աշխարհի համար

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդակ են որակել ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ այսօրվա իրենց հեռախոսազրույցը դրական ազդակ է ամբողջ աշխարհի համար: Կողմերը պայմանավորվել են սերտ շփում պահպանել երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Բայդենը նաեւ շնորհավորել է լուսնային օրացույցով գալիք Նոր տարվա առթիվ, որն այս տարի ընկնում է փետրվարի 12-ի գիշերը: Սի Ծինպինն իր հերթին Բայդենին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ, ինչպես նաեւ քննարկել են մի շարք միջազգային հարցեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728