Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 4 057 698 է:
Կարծում եմ, որ Հայաստանի համար առնվազն, որպես առաջնահերթություն, Իրանի հետ կապի կոնտեքստում պետք է սահմանվի Սյունիքի մարզը, այսինքն՝ որևէ պարագայում չպետք է Սյունիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցությունը կտրենք որևէ այլ պայմանավորվածությունների հետևանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն, ուստի Հայաստան-Իրան Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությանը պետք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թե այլընտրանքներ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային թիմն առաջիկա Մունդիալից հետո նոր մարզիչ կունենա:
Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Նիկոլայ Գրիգորյանը նկատում է, որ հանրության մոտ առկա է «մագնիտուդ» և «բալ» բառերի շփոթ, ուստի պարզաբանում է. «Մագնիտուդը խորության վրա է. այստեղ մենք ունենք 10 կմ խորություն: Սպիտակի երկրաշարժի ժամանակ էլ էր 10 կմ խորություն, բայց այն ժամանակ հիպոկենտրոնում մագնիտուդը կազմում էր՝ մոտ 7, իսկ հիմա՝ 4.7 է: Այն ժամանակ 7 մագնիտուդն առաջացրեց 9-10 բալ հզորության երկրաշարժ:
Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել:
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։
Covid 19-ը աշխարհում շարունակում է պահպանել իր վտանգները, ու թեև արդեն մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, ամեն օր աշխարհում շարունակում են գրանցվել հազարավոր դեպքեր: Առավոտյան տվյալներով՝ ավելի քան 107,778,000 մարդ աշխարհում համարվում է կորոնավիրուսի վարակակիր, և ավելի քան 2,367,300 մարդ՝ համավարակի հետևանքով մահացած:
Հաշտ ապրել երկրաշարժի հետ. Նիկոլայ Գրիգորյանի ֆիլմը՝ երկրաշարժի և մեր վարքականոնների մասին
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):
Ամալյան և Գրիշան ամուսնացան ու տեղափոխվեցին Մեծ Շեն գյուղ, սակայն Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել լքել գյուղը:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մասնագետների հավաստմամբ’ նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանի արդյունքը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում նոր մակարդակի բարձրացրեց հայկական դահուկասպորտը:
Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը` ելնելով դրանց պատճառած վնասներից: Եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվել է ավելի ուժգին: Թեև նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ: Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլև շինությունների որակից և դրանց հիմնատակի ապարների հատկությունից: Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը:
Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել:
Այսօր ժամը 15։29 րոպեին Հայաստանում գրանցվեց երկրաշարժ։ Ըստ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ երկրաշարժը գրանցվել է Հայաստանում` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Այսօր ժամը 15։29-ին գրանցված երկարշարժի էպիկենտրոնը, ըստ Արտակարգ իրավիճակների տարածած հաղորդագրության, եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին և արտաքին ճակատում… Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումնազրկելու, իսկ ապա՝ նաև պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլև «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաև վստահել ավելի պատասխանատու պաշտոններ…
Նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ում հիմնանորոգվել է 15 մլրդ 450 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մոտ 153 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհ։
Փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում»:
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգ չի ստացել:
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։
Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են:
Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են