Ինչ անել երկրաշարժի ժամանակ և ինչպես սովորեցնել առաջին դասարանից. Սուրեն Ալոյան
Այսօր ժամը 15։29 րոպեին Հայաստանում գրանցվեց երկրաշարժ։ Ըստ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ երկրաշարժը գրանցվել է Հայաստանում` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժից հետո ՀՀ ԱԻՆ-ը հրապարակեց ուղեցույց, թե ինչ պետք է անել երկրաշարժերի ժամանակ։
Ուշագրավ է, որ երեկ՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, «Դասարան» կրթական ծրագրի ղեկավար և կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը ևս խոսել էր երկրաշարժերի ժամանակ առաջնային քայլերի իմացության անհրաժեշտության մասին։
Ալոյանը, մասնավորապես, նշել էր. «Մեզ պետք է ազգային կրթական համակարգ։ Կրթության նախարարը պետք է համախմբի իր շուրջ ընդդիմության ու դիմության ներկայացուցիչներին, և յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իրեն վստահված ոլորտի մարտահրավերները։
Ենթադրենք՝ Հայաստանը համարվում է սեյսմիկ գոտի, ունենում ենք երկրաշարժեր, ինչի հետևանքով մարդիկ են մահանում, ուրեմն պետք է գա ԱԻՆ նախարարն ու ասի, որ մեզ անհրաժեշտ է, որ առաջին դասարանից երեխան սովորի, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, և խաղերի միջոցով մտցվում են մեխանիզմներ, և երեխան առաջին դասարանից իմանում է, թե ինչ պետք է անի երկրաշարժերի ժամանակ արդեն բնազդաբար։ Այսպես պետք է անել բոլոր ոլորտներում»։
Մանրամասները՝ տեսանյութում