Բաժիններ՝

«Երևանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել․ օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ»․ Մարության

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728