«Միջադեպից կես ժամ հետո ոչխարներն իրենց տիրոջ մոտ են եղել». Ներքին Խնձորեսկի գյուղապետը՝ տեղի ունեցած միջադեպի մասին

Փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:

Այս մասին հայտնել են Խնձորեսկի համայնքապետարանի պաշտոնական կայքում:

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»,- նշված էր կայքում:

168.amՆերքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցից հետաքրքրվեց, թե ադրբեջանական կողմն ի՞նչ բացատրություն է տվել այդ միջադեպի հետ կապված, և առհասարակ ի՞նչ երաշխիքներ կան, որ նմանատիպ դեպքը չի կրկնվի։

«Ինչ որ տեղի է ունեցել՝ Խնձորեսկի գյուղապետարանի կայքում գրված է, այդ միջադեպից կես ժամ հետո ոչխարներն իրենց տիրոջ մոտ են եղել։ Գյուղացին որևէ վնաս չի կրել»,- կարճ պատասխանեց Երվանդ Մալունցը։

Տեսանյութեր

Լրահոս