
Դեշամն առաջիկա Մունդիալից հետո կարող է հեռանալ Ֆրանսիայի հավաքականից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային թիմն առաջիկա Մունդիալից հետո նոր մարզիչ կունենա: Այս մասին գրում է Goal-ը: Ըստ պարբերականի, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել ներկայիս գործող մասնագետ Դիդյե Դեշամին և նրան այդ պաշտոնում փոխարինել Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Զինեդին Զիդանով:
Դեշամը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին: «Կապույտների» հետ ֆրանսիացի մասնագետը 2018 թվականին դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Մինչ այդ Դեշամը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Մոնակո», «Յուվենտուս», «Մարսել» ակումբներում: