Բաժիններ՝

Երկար ժամանակ խրամատում են մնացել՝ թաց ու խոնավ տեղ, հաց չեն կերել. պատերազմին մասնակցած կամավորի ընտանիքն օգնության կարիք ունի

Ամալյան և Գրիշան ամուսնացան ու տեղափոխվեցին Մեծ Շեն գյուղ, սակայն Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել լքել գյուղը:

Ամուսիններն ասում են՝ այնտեղ զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, փորձում էին քիչ-քիչ ոտքի կանգնել, սակայն թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ամեն ինչ հօդս է ցնդել:

Այս պահին վարձով բնակվում են Երևանում, ունեն օգնության կարիք՝ հիմնականում գումարի տեսքով, քանի որ աշխատանքի փտրտուքները դեռևս ապարդյուն են, իսկ իրենք ունեն երկու անչափահաս երեխա:

«Ամուսինս Մատաղիսում է եղել, կամավոր է գնացել: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ոտքերի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Վիրահատել են  նաև աղիները, քանի որ անձրև է եղել, երկար ժամանակ խրամատում են մնացել՝ թաց ու խոնավ տեղ, հաց չեն կերել, սոված են մնացել, կպումներ է տվել, հետո հիվանդանոցում երկար պառկած մնաց,  բորբոքվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամալյան:

Նրա փոխանցմամբ՝ դեռևս աջակցություն չեն ստացել, քանի որ որոշ խնդիրներ կան:

«Մենք Արցախի գրանցում չունենք, դրա համար դեռ օգնություն չենք ստացել, երեխաներիցս մեկը՝  տղաս, Հայաստանից դուրս է ծնվել, աղջիկս՝ Երևանում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ընտանիքին օգնել հնարավոր է՝ գումար ուղարկելով քարտի նշված համարին. «ՎՏԲ Հայաստան» բանկ 5362340002489563, որը Ամալյա Մանուկյանի անունով է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս