«Բնակիչներն այդ ժամանակ տներից դուրս էին եկել, խուճապ կար, հիմա հանգիստ վիճակ է». Մասիսի քաղաքապետ

Այսօր ժամը 15։29-ին գրանցված երկարշարժի էպիկենտրոնը, ըստ Արտակարգ իրավիճակների տարածած հաղորդագրության, եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։

«Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ասաց, որ այս պահին քաղաքում հանգիստ վիճակ է։

«ԱԻՆ-ի մեր գործընկերներից ճշտեցի և կարծես թե ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, որևէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Գուցե բազմաբնակարանային շենքերի ներսում ճաքեր լինի, փորձում ենք ճշտել՝ ունե՞նք նման դեպքեր, թե՞ ոչ։ Բնակիչներն այդ ժամանակ տներից դուրս էին եկել, խուճապ կար, հիմա հանգիստ վիճակ է»,- նշեց Դավիթ Համբարձումյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728