
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մասնագետների հավաստմամբ’ նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
«Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,– տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: