Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո:
«Գյումրիում ենք մնացել, լավ նայում, օգնում էին մեզ, սակայն հունվարի 5-ից եկել ենք Ստեփանակերտ, հյուրանոցներից մեկում են տեղավորել: Այսօր օգնություն էին տալիս, գնացի, ասացին` բոլորը Շուշիի բնակիչներինն է, դեռ ձեր հերթը չէ: Ասում եմ՝ բա բազմազավակ ընտանիք է, 6 երեխա ունեմ, պատասխանում են, թե՝ հադրութցիների ցուցակը դեռ չկա, դրա համար շուշեցիներին ենք օգնում: Դիմել եմ Արցախի նախագահին, տեսնեմ` երբ կընդունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Անդրյանը:
Վրաստանում մարտի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք:
Netflix-ը գնել է ռուսական «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում ադրբեջանցի զինվորականների գործողություններին։
Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է արձագանքում քննադատություններին:
168.am-ը գրել էր, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները դեռ չեն հասել Հայաստան, այդ ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ աշխատանքներ է տանում:
Անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել է իր 4-րդ սիմֆոնիան։
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։
Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն արդեն հինգերորդ զորավարժություններն է անցկացնում, որոնց անցկացրել է կամ Թուրքիայի հետ համատեղ, կամ առանձին։ Այս անգամ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցներ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն:
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:
Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց՝ ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:
«Չեմ հասկանում բացասական իմաստով աղմուկի պատճառը: Իմ կարծիքով, եթե դա գնալու է Ադրբեջանի ներքին լսարանի վրա, ապա վատ ծրագիր չէ: Իրենք էլ ունեն հայալեզու հաղորդումներ, իհարկե, իրենք փորձում են հայերենով հայկական լսարանին հասցնել ադրբեջանական քարոզչական թեզերը, մեր կողմն էլ պետք է կարողանա դա անել: Ընդհանուր գաղափարը նորմալ է: Թե ինչո՞ւ հիմա, ես չգիտեմ, բայց որքանով գիտեմ՝ այս գործընթացը նոր չի սկսվել, երևի ուղղակի հիմա ավարտվել է»,- ասաց Քոչարյանը:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:
Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ընդունված է համարել նաև, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ։ Եթե դա այդպես է, ապա քաղաքականության համար կարող են չբացառելի լինել առաջին հայացքից անգամ աներևակայելի, ֆանտաստիկ, սենսացիոն ու սկանդալային համարվող լուծումները։
Մարտի 26-ին, ժամը 14.25-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է:
«Այդ մասին նշել եմ նաև գրավոր բացատրություն տալիս: Ցավում եմ, որ ԱԱԾ-ն բռնեց այն ճանապարհը, որ Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով զբաղվի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը: Ես արդեն իսկ գրավոր դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Ռուբեն Հայրապետյանի իրավունքների մասին տեղյակ պահելով և համապատասխան ընթացակարգերը շատ արագ անցնելուց հետո հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու ՌԴ-ում այս գործն ամբողջ ծավալով բացահայտելու համար»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը բարձրացնելու նախագծից, այն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից մամուլի ու արտահայտվելու ազատությունը ճնշելուն սպառնացող բնորոշվելուց հետո, այժմ էլ առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու, կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար:
Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքապետերի, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները, հնարավոր է՝ ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան և գերի վերցնեն կամ վնասեն նրան։
Սահմանադրական Դատարանի երեկվա որոշումից հետո մի հարց եմ ուզում ուղղել մեղադրող դատախազներին, հատկապես իրեն ցուցադրական ագրեսիվ պահող Գևորգ Բաղդասարյանին.
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:
Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները համերգային ծրագրով կտոնեն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը:
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։