
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք

Վրաստանում մարտի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 279 հազար 936 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ըն թացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 219 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 271 հազար 804 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3746: