Բաժիններ՝

Եգիպտոսում գնացքներ են բախվել. շուրջ երկու տասնյակ մարդ է մահացել

Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գնացքները բախվել են Տահտա քաղաքի մոտակայքում՝ մայրաքաղաք Կահիրեից 460 կմ հեռավորության վրա: Ըստ նախնական տվյալների՝ բախման պատճառը գնացքներից մեկի արգելակի խափանումն է եղել: Երկրորդ գնացքը, որը եկել է հետևից, չի հասցրել արգելակել:

Միջադեպի հետևանքով Եգիպտոսի հարավում երթևեկությունն ամբողջությամբ դադարել է:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 74 մեքենա, ինքնաթիռով հավելյալ բուժանձնակազմ է բերվել Կահիրեից:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, ձերբակալվել են երկու գնացքների մեքենավարները:

Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հանձնարարել է փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին: Նա խոստացել է, որ բոլոր մեղավորներն արժանի պատիժ կստանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031