Բաժիններ՝

Մյանմայի զինվորականները հայտարարել են միայն նոր ընտրություններից հետո իշխանությունը փոխանցելու մտադրության մասին

Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է արել Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլայնը՝ ելույթ ունենալով Զինուժի օրվա առթիվ:

Նա հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջումն անխուսափելի էր նախորդ տարվա ընտրությունները կեղծելու պատճառով:

Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին հայտարարել էին երկրում մեկ տարով արտակարգ դրություն հաստատելու և իշխանությունը վերցնելու մասին՝ պատճառաբանելով դա 2020 թվականի նոյեմբերի ընտրություններում զանգվածային կեղծման փաստերով:

Զինվորականների և նրանց դեմ ցույցեր իրականացնող քաղաքացիների բախումների հետևանքով փետրվարի 1-ից մինչ օրս մահացել է ավելի քան 300 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս