Բաժիններ՝

Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է հումք

Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահեստային տարածքում այրվել է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է մարտի 27-ին, ժամը 11։14-ին։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031