
Մոտ երեք հարյուր նավեր սպասում են Սուեզի ջրանցքով անցնելու իրենց հերթին

Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նավերը գտնվում են ջրանցքի տարբեր հատվածներում գտնվող նավահանգիստներում:
Մարտի 26-ին փորձ էր արվել տեղից շարժել ջրանցքն արգելափակած բեռնատար նավը, սակայն փորձն անհաջողությամբ էր պսակվել: Երկրորդ փորձն արվել էր արդեն մարտի 27-ին, սակայն կրկին անհաջող:
Ever Given բեռնատարը, որը պատկանում է ճապոնական ընկերություններից մեկին և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, ուժեղ քամու հետևանքով մարտի 23-ին, փորձելով փոխել ուղղությունը, արգելափակել է Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածը։
Մասնագետների գնահատականով՝ սա Սուեզի ջրանցքի գոյության ողջ ընթացքում ամենաբարդ իրադրությունն է: